Շղթայական վթար՝ Տանձավեր գյուղում. 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ

photo-2025-02-07-10-00-28-770x_

Փետրվարի 6-ին, ժամը 20:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահյտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ, ևս 9 տրանսպորտային միջոց հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերվել խցանումից։