Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկան

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սարդարապատում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Mercedes» և Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայրապետ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Խաչիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 65-ամյա Գագիկ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Միքայել Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։