Շանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

ria-5640637hr-770x_

ԱՄՆ-ում հանրապետականների իշխանության գալով՝ շանսեր  են առաջացել, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել.  այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Նա ընդգծել է, որ ապագա Ուկրաինան պետք է լինի ապառազմականացված չեզոք պետություն, որը չի անդամակցի որևէ դաշինքի կամ բլոկի: Նեբենզյայի խոսքով՝ Ուկրաինան անվերադարձ կորցրել է  ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը:

Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրերի կյանքի կոչմամբ պետք է զբաղվեն Կիևի այն իշխանությունները, որոնք կընտրվեն ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: