Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու․ ինչ է հայտնի

image_750x_65e615e1efd68

Պաշտպանության նախարարությունը գարուն-ամառ վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծ է ներկայացրել։

 

Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2025թ. ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ: