Նոր Հաճնի կամուրջը կրկին անմխիթար վիճակում է․ Shamshyan

image_750x_67eb916a0a1d5

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնաքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ Նոր Հաճնի կամուրջը որակական չափանիշներին անհամապատասխան ձևով վերանորոգվելուց հետո մի կերպ շահագործվում է և արդեն սկսվել է կրկին քանդվել, մասնավորապես կամուրջի շարժվող և անշարժ մասերը միացնող երկաթյա կտորները նորից ընկել են անձրևաջրերի, փոսերի մեջ և կրկին վարորդները սահմանված արագությունից էականորեն ցածր արագությամբ հաղթահարում են խոչընդոտը, ոմանք չեն կարողանում նույնիսկ հաղթահարել և ավտոմեքենաներին վնաս է պատճառվում, ինչը առերևույթ պարունակում է հատկանիշներ, որ անորակ աշխատանք է կատարվել և ընդունում-հանձնումը իրականացվել է էական չարաշահումներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Գևորգ Հ․-ի դիմումի Պարեկային ծառայությունը ունենալով վերակարգեր, դրսևորել են անգործություն և ունենալով ուղղակի պարտավորություն ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման վերաբերյալ, վերացնել խոչընդոտ հանդիսացող երևույթները, որևէ գործողություններ չի կատարում, ինչի հետևանքով կամրջի վրա վթարները կարող են ավելանալ:

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Հ․-ն  «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրենն է և Նոր Հաճնի «Ընդդիմադիր համայնքապետարան» հասարակական կազմակերպության նախագահը։