ՄՊՀ-ն բենզինի շուկայում խախտումների համար նշանակել է ավելի քան 1 միլիարդ դրամ տուգանք

370129258-715661847260459-6285683333218862656-n-770x_

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսեց Հայաստանում բենզինի շուկայի ուսումնասիրության արդյունքների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ չորս խոշոր ներկրող ընկերություններ որոշակի ժամանակահատվածում համաձայնության են եկել գների սահմանման շուրջ:

«Մենք ապացուցված համարեցինք, որ խոշոր չորս ներկրողները որոշակի ժամանակահատվածում անուղղակի համաձայնության են եկել գների սահմանման վերաբերյալ: Տեղի է ունեցել դեմպինգ, որի արդյունքում գները համաժամանակ տնտեսապես ոչ հիմնավորված նվազել են, ապա՝ կրկին համաժամանակ տնտեսապես ոչ հիմնավորված բարձրացել: Այս խախտումների համար նշանակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ տուգանք»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Նա հավելեց, որ հանձնաժողովը պատասխանատվության է ենթարկել նաև այլ տնտեսվարող սուբյեկտների՝ սպառողներին մոլորեցնելու կամ անբարեխիղճ մրցակցության համար: