Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել

e06d27ee0d5bb2a8fbd886cfc7b07bcf-m-770x_

Նոր քրեական հետապնդում է սկսվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ։ Ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Նրանից բացի, մեղադրյալի աթոռին է ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։

Պայամանագիրը ստորագրել էր Մովսես Հակոբյանը․ արդյունքում ձեռք է բերվել ավելի քան 4,3 մլրդ դրամի ռազմական տեխնիկա։