Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ․ Կրեմլ

UJlHDA0U85hJzYAf4YRX02FE91f646yz1QBgSVzu

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ամերիկյան կողմի հետ շարունակում ենք աշխատանք տանել՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Դրանց ահռելի վնաս է հասցվել ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից»,- մասնավորաապես, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։