Մոսկվայի դատարանը Doxa ամսագրի համահիմնադիր Արմեն Արամյանին դատապարտել է ավելի քան 10 տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը Doxa ամսագրի համահիմնադիր Արմեն Արամյանին դատապարտել է ավելի քան 10 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության քարոզչության և կեղծ լուրերի տարածման գործով, հայտնում է zona.media-ն:
Արամյանը ՌԴ-ում ընդգրկված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռեգիստրում: Նրան մեղադրանք է առաջադրվել 2022-ի օգոստոսի 3-ին հրապարակված թվիթի, որը վերաբերում էր ուկրաինական Բուչայում խաղաղ բնակիչների սպանությանը, ինչպես նաև DOXA-ում 2023-ի հունվարի 13-ին հրապարակված «Բողոքի ժամանակն ավարտվել է, եկել է դիմադրության ժամանակը» վերնագրով սյունակի հիման վրա:
Արամյանը ՌԴ-ն լքել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց: 2024-ի հունվարին ՌԴ Գլխավոր դատախազությունը Doxa-ն ճանաչել է անցանկալի կազմակերպություն: