Մյանմարի վարչապետը Պուտինին բուդդայական կանխատեսումներով գիրք է նվիրել

Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլաինգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք է նվիրել, որտեղ գրված է եղել Ռուսաստանի և Մյանմարի բարեկամության մասին կանխատեսում:
Պուտինին է ներկայացվել Բուդդայի օրոք գրված կանխատեսումների գրքի բնօրինակը և պատճենը։ Պատճենը հատուկ թարգմանվել է ռուսերեն։ Մյանմարի վարչապետը նաև կիսվել է, որ Ռուսաստանում իրեն զգում է ինչպես տանը։
Մյանման լիովին պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը Հատուկ ռազմական գործողության շրջանակում։
«Ռուսաստանի ջանքերի շնորհիվ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, սակայն Արևմուտքի հակազդեցության պատճառով է այս իրավիճակը ստեղծվել Ուկրաինայում»,- ասել է Մյանմարի վարչապետը։