Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը

2025-03-30t150218z-615644413-rc2lndap2t1s-rtrmadp-3-myanmar-quake-768x512-770x_

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնելէ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով որոնողափրկարարական աշխատանքների տվյալները։

Նախկինում հայտարարվել էր ավելի քան 2,000 զոհվածի թիվը։ Ինչպես նշվում է, մինչ օրս հայտնաբերվել է 2,719 դի։

Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել։

Անցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։