Միանշանակ, հաղթել եմ բանավեճում, էջիս ֆոլովերները միանգամից 500 հոգի ավելացան. Սարիկ Մինասյան

screenshot-4_10-770x_

Միանշանակ, հաղթել եմ բանավեճում, էջիս ֆոլովերները միանգամից 500 հոգի ավելացան: Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ հայտարարել է Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը.

«Միանշանակ, հաղթել եմ, բոլորն ականատես եղան, թե ինչ իրավիճակ էր՝ 8-ը, մեկի դեմ: Իմ կյանքի առաջին մեծ քաղաքական բանավեճն էր, մեծաթիվ նամակներ եմ ստացել, նույնիսկ անծանոթներից: Էջիս ֆոլովերները մի 500 հոգով ավելացավ, անկեղծ եմ ասում:Երեկ մեկ-երկու հոգի կային, որ երեկ եկել էին կոնկրետ սադրելու, բայց նոկաուդ եղած գնացին: Որոշել եմ, որ անտարբեր չպետք է մնամ, շարունակելու եմ մինչև վերջ և դառնալու եմ բոլոր գյումրեցիների քաղաքապետը»: