Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել․ Մարթա Կոս

1730969302949-20241107-ep-174146a-ld1-011-mobile-1752514131679-770x_

Ուրախ էի այսօր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության մի քանի անդամների հետ: Մենք մտադիր ենք շարունակել բարեփոխումների և ներդրումների մեր համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի կայունության և աճի ծրագրի շրջանակներում:  Այդ մասին հայտարարել է ԵՄ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

«Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել, և ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությանը»,-նշել է նա։