Մենք տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում ենք միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ. Իրանի առաջին փոխնախագահ

capture_186-770x_

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում է միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ։ Նա այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Նա ընդգծել է, որ Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է:

Արեֆի խոսքով՝ նա շեշտել է էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը և շարունակել. «Մենք կարծում ենք, որ Իրանի և Ռուսաստանի տնտեսությունները կարող են լրացնել միմյանց»։