Մեզ մեր ավագ եղբորից «Օրեշնիկի» հրթիռներ են պետք․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Բելառուսը ներկայումս արտադրում է «Օրեշնիկի» արձակման կայաններ և սպասում է Ռուսաստանի Դաշնությունից հրթիռներին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
«Երբ ես խորացա այս խնդրի մեջ, Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ դրանում ներգրավեց, պարզվեց, որ բացի հրթիռից, այս ամենը պետք է արտադրվի, և մենք դա անում ենք Բելառուսում։ Մենք այսօր արդեն ավարտում ենք մի քանի արձակման կայաններ, որոնք նախատեսված են Օրեշնիկի համար։ Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք», – ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Կրեմլ՝ բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահ կրկին ընտրվելուց հետո սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է։