Մաքսանենգները փորձել են Վրաստանից Թուրքիա տեղափոխել 18 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ կրիաներ

priobreteniye-sukhoputnoy-cherepakhi-770x_

Թուրքիայում կասեցվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Սարփ սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա,  հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Տեսուչների ուշադրությունը գրավել է ռենտգեն զննության ենթարկված ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել է ներսում թաքցված կենդանիների մեծ խմբաքանակ։

Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրիաների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 18 միլիոն դոլար, սա վերջին տարիներին տարածաշրջանում սողունների մաքսանենգության ամենամեծ փորձն էր։

Ներկայումս առգրավված կենդանիները գտնվում են մասնագետների հսկողության տակ, որոշվում է նրանց հետագա ճակատագրի հարցը՝ վերադարձնել իրենց բնական միջավայր կամ տեղափոխել մասնագիտացված կենտրոններ։