Մարտի 8՝ ակնարկներով համեմված. «Հրապարակ»

143384386_764875114170861_7254227249097977242_o.thumb

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Կոնգրես հյուրանոցում հյուրընկալել է «Հայաստան» դաշինքի խմբակցության կին պատգամավորներին, խմբակցության փորձագետ կանանց եւ պատգամավորների կին օգնականներին՝ շնորհավորելու Մարտի 8-ը։ Հավաքին մասնակցել են նաեւ խմբակցության տղամարդ պատգամավորներից մի քանիսը։

 

 

Մեզ պատմեցին, որ նախագահը քաղաքական ուղերձներ չի արել, կարճ հավաք է տեղի ունեցել, ծաղիկներ է նվիրել կանանց, շնորհավորել, բարեմաղթանքներ հղել, տողատակերում էլ հասկացրել, որ առաջիկայում մեծ անելիքներ ունեն։

 

 

Փետրվարի 17-ի իր ասուլիսում Քոչարյանը, ըստ էության, ազդարարեց ակտիվ քաղաքական գործունեության մասին, թեպետ մոտ 2 տարի պասիվ էր եւ թիմում անգամ տպավորություն ունեին, որ նա որոշել է հեռանալ քաղաքականությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում