Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն Բարեկենդանը

475809252-940552674866587-5111352951317272830-n_1-770x_

Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը:

Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: