Մարտի 18-ից սպասվում են տեղումներ, ամպրոպ

Մարտի 18-ի երեկոյան ժամերից մինչև 22-ը հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ամպրոպ. այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Արևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք: Այսպիսով մարտի 18-ի երեկոյան ժամերից մինչև 22-ը հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպները», – նշել է նա: