Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

photo-2025-03-16-17-19-12-770x_

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Մատվիենկոն կժամանի Հայաստան: