Մատվիենկոն կմեկնի Երևան՝ նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին. Դաշնային խորհուրդ

ma700-1-770x_

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կմեկնի Երևան՝ «նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հարցը քննարկվել է Դաշնային խորհրդի նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Զրուցակիցները քննարկել են նաև Դաշնային խորհրդի նախագահի՝ իր հայ գործընկերոջ հրավերով Երևան կատարելիք պաշտոնական այցի մանրամասները՝ ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո»,- ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մատվիենկոյի խոսքով՝ «այցը պետք է բովանդակալից նախապատրաստվի»։

Այցի ժամկետը չի հաղորդվում։

ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: