Մասնագետը զգուշացրել է սև պլաստիկ խոհանոցային սպասքի վտանգի մասին

Սև պլաստիկի մեջ պարունակվող նյութերը կարող են վտանգավոր լինել՝ անկախ մարդու ստացած չափաբաժնից, ասել է Վերարտադրողական գիտությունների պրոֆեսոր Թրեյսի Վուդրուֆը Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ):
Նրա խոսքերն է մեջբերել «People»-ը։
Այնուամենայնիվ, Վուդրուֆը զգուշացրել է, որ պալստիկում առկա նյութը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը: Նա նշել է, որ բրոմացված հրակայուն նյութերը կուտակվում է կենցաղային փոշու մեջ և մարդու մարմնում:
Առավել խոցելի են նորածինները կամ հղիները: «Դուք կարող եք չնկատել առողջության վրա ազդեցությունը նյութի հետ շփումից անմիջապես հետո, քանի որ այս հիվանդությունները կարող են որոշ ժամանակ պահանջել զարգանալու համար», – բացատրել է նա:
Վուդրուֆը հավելել է, որ իր խոհանոցում օգտագործում է չժանգոտվող պողպատից պատրաստված տեխնիկա։