Մայրը քվեարկել է անգործունակ ճանաչված որդու փոխարեն. «ՀայաՔվե»-ն ահազանգում է ընտրախախտումների մասին

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում Գյումրիի ընտրություններից մի շարք ընտրախախտումներ է ներկայացրել:
«Բաց քվեարկության փորձի հերթական դեպքը, այս անգամ` Գյումրիի 31/17 տեղամասում»:
«ՔՊ-ականները փորձում են խոչընդոտել խախտումն արձանագրելուն Գյումրիի 31/70 տեղամասում»:
«ՔՊ-ի վստահված անձ Լիզա Ղուկասյանի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել լրագրողի տեսախցիկը»:
«31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն:
•ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։ Այս դեպքում այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր»: