«Ձեր հրապարակումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե` ստուգելու նպատակով». Դատախազությունը` Վահե Ղազարյանի կողմից գույք նվեր ստանալու հրապարակման մասին

Hh31oHq6OsYtCCBIqflEwsXktCdK9T8pwIoCThOc

Հունվարի 14-ին NEWSPRESS.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը 3 անշարժ գույք է նվեր ստացել տարբեր ազդեցիկ դեմքերից:

 

Գրել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, այդ բնակարաններից առնվազն երկուսը նա գրանցել է Տաշիր Սամոյի մորաքրոջ որդի, ռեստորանային գործարար, Ղազարյանի մտերիմ Արմեն Իսկանդարյանի անունով:

 

Այս հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք, թե ինչ ընթացք է տրվել դրան: Ի պատասխան Դատախազությունից նշել են.

 

«Ի պատասխան Ձեր <…> հարցման` հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված մամուլի հրապարակումները ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով ստուգելու նպատակով»:

 

NEWSPRESS.am-ը հետևողական է լինելու, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն հավուր պատշաճի ուսումնասիրություն կատարի և տրվի նշված կոռուպցիոն գործարքների իրավական գնահատականը, իսկ մենք շարունակելու ենք բացահայտել Վահե Ղազարյանի կողմից կատարված ենթադրյալ այլ ապօրինությունները:

 

Կարդացեք նաև` 3 անշարժ գույք` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ումից և ինչ «լավությունների» դիմաց է Վահե Ղազարյանը տներ նվեր ստացել (լուսանկարներ)