Հրդեհ՝ Արարատում. այրվել է խորդանոց

Այսօր՝ մարտի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Այրվել է նշված հասցեում բնակչին պատկանող խորդանոցը: