Հրդեհ՝ Այգավան գյուղում. տnւժшծներ չկան

screenshot-1_15-770x_

Այսօր՝ մարտի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել է տան բաղդադե առաստաղը մոտ 70 քմ, նախամուտքի հատակը մոտ 10 քմ, դուռ և պատուհան,մասամբ ջերմահարվել է ննջասենյակի գույքը։