ՀՀ և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել

487730437-1089854289850620-8859138030213056121-n-770x_

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հայկական կողմից, Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝  գերմանական կողմից այսօր ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր։ Հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: