ՀՀ ՊՆ-ի պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին

photo-2025-02-18-16-28-32-770x_

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Հայտնում են ՊՆ-ից:

Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։