ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և Զվարթնոց միջազգային օդանավակայանի տնօրենը քննարկել են ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր

487205036-984374353839568-1678292702280811687-n-770x_

Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց միջազգային օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեյի հետ շրջայց է կատարել օդանավակայանի տերմինալում: Հայտնում են օդանավակայանից:

Մարսելո Վենդեն դեսպանին է ներկայացրել վերջերս օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, Մեկնման սրահում ֆրանսիական «IDEMIA Smart Identity» ընկերության կողմից տեղադրված նոր համակարգերը (օդանավակայանի անձնակազմի համար դեմքի նույնականացման համակարգեր, ավտոմատացված մուտքեր ուղևորների համար): Վերջինս մաս է կազմում կոնսորցիումի, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրին և նշված համակարգերի տեղադրումը նպատակ ունի դյուրացնել սահմանահատման գործընթացները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր: