ՀՀ նախագահը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

153767081-3753547198032515-534551800249039042-o_2-770x_

ՀՀ նախագահը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները»: