ՀՀ ԱԺ փոխնախագահն ու «Եվրանեսթ»-ի համանախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

489620637-1001760308799051-2610284184012636954-n-770x_

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին:

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: