Հետախուզվողը հայտնաբերվել է Հաղթանակ թաղամասում

screenshot-27-1752498714090-770x_

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։