Հաքան Ֆիդանը հանդիպել է «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակության հետ

screenshot-7_65-770x_

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հալիլ էլ-Հայյեի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին գրել է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայանգրի խախտումները, ինչպես նաև Գազայում քաղցկեղով հիվանդների բուժման նպատակով Թուրքիայի կողմից կառուցված «Թուրքիայի բարեկամության հիվանդանոցի» քանդման հարցը։

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը վերահաստատել է համապարփակ զինադադարի, գերիների փոխանակման և Գազայից Իսրայելի զինուժի ամբողջական դուրսբերման պահանջները: