Հայ առաքելական համայնքը կլինի Ձեր կողքին՝ մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող աշխատանքներին․ Արամ Ա-ն՝ Լիբանանի նորընտիր նախագահին

19438652-0-54-1025-630-1920x0-80-0-0-ffaa97bb54c5a2ae86aef5b871dc6b87-770x_

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։

Նա հույս է հայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաված տագնապներից հետո նախագահ Աունի ընտրությամբ վերականգնման և վերածաղկման նոր գործընթաց պետք է սկսվի։

Արամ Առաջինը նախագահին վստահեցրել է, որ հայ առաքելական համայնքը կլինի նրա կողքին՝ զորակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։