Հայտնի է դարձել, թե որ միրգն է պաշտպանում երեք տեսակի քաղցկեղից

Մրգերը պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ և վիտամիններ։ Մրգերի մեծ մասն օժտված է բուժիչ հատկություններով, նույնիսկ պաշտպանում է քաղցկեղից։
Ամերիկացի դիետոլոգ Նիկոլ Էնդրյուսի կարծիքով՝ սովորական տանձը կարող է ձեզ փրկել երեք տեսակի քաղցկեղից։ Այս մրգերը ոչ միայն պարունակում են մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, այլև C և K վիտամինների, ինչպես նաև կալիումի մեծ պարունակություն:
Մասնագետը, ում խոսքերը մեջբերում է The New York Post-ը, նշել է, որ տանձի կանոնավոր օգտագործման դեպքում նվազում է կրծքագեղձի, թոքերի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։
Դա մանրաթելն է, որը պաշտպանում է աղիների քաղցկեղից, պարզաբանել է սննդաբանը։ Ի վերջո, կոպիտ սննդային մանրաթելն օգնում է նորմալացնել մարսողությունը: Բացի այդ, Նիկոլ Էնդրյուսը հավելել է, որ վիտամին K-ն, որը պարունակվում է տանձի մեջ, կարգավորում է արյան մակարդումը և պահպանում է ոսկորների առողջությունը:
«Տանձը նույնպես հարուստ է կալիումով: Այս մակրոէլեմենտն օգնում է արյան բարձր ճնշման դեպքում: Բացի այդ, տանձը պարունակում է անտոցիանին, որը պաշտպանում է մարդու օրգանիզմը սրտային հիվանդություններից, իսկ մրգի մեջ պարունակվող ֆլավոնոիդները նվազեցնում են բորբոքումները»,- ասվում է հրապարակման մեջ։
Խորհուրդ է տրվում տանձն ուտել հում վիճակում, քանի որ այս կերպ այն պահպանում է առավելագույն սննդանյութերը։