Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր

l-45x0wh-2470x1440z-03181-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից էին Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները:

Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ: