Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին․ Մամիջանյան

photo-2-5-770x_

Այս գործը ոչ միայն պայմանավորված է Էդգար Ղազարյանի հասարակական, քաղաքական կեցվածքով, այլ նաև եթե սա նախադեպ լինի, այն կիրառելի կլինի բոլորի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Մամիջանյանի խոսքով՝ հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կանգնի Էդգար Ղազարյանի կողքին և թույլ չտա, որպեսզի այսպիսի պրակտիկա հաստատվի:

«Նրանք չեն հասկացել մի քանի կետ: Առաջինը, որ հնարավոր չէ Էդգար Ղազարյանին վախեցնել  կամ լռեցնել: Էդգար Ղազարյանի ձեռքում ամենավտանգավոր զենքը միկրոֆոնն է, իսկ այս դատավարությունն առավել  շատ ուշադրություն կհրավիրի նրա վրա:

Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին»,-նշեց  նա:

Նշենք, որ այս պահին ընթանում է Էդգար Ղազարյանի գործով դատը՝ Մասիվի դատարանում։