«Համբերությանս բաժակս լցվեց»․ Էրիկի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ներկայացվել է որպես ադրբեջանական

image_750x_67bebed23c570

<<Ոչ ավել , ոչ պակաս >> երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության…

Ես լռել եմ !

Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ

Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ ։

Ու ցավալի ու ամոթալին այն է , որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ !!!

Երգը գրել եմ 2018 թվականին , Երևանում !

Երաժշտության հեղինակը ես եմ ,

Խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը !

Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար !!!

Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։

Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները !!!

Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին ,ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ !

Երգիչ Էրիկ Կարապետյան