«Համարում եք, եթե չհեռացվեիք, այս գործը չէ՞ր գալու ԱԺ», «Եթե չհեռացվեի, այդ շարունակությունը չէր լինի». Սիմոնյան-Աղազարյան հարցուպատասխան՝ ԱԺ-ում

screenshot-2025-03-26-160033-770x_

Դուք Ձեր այս քրեական գործի մասին ե՞րբ եք իմացել և որպես մարդ, որը կուսակցության վարչության անդամ է եղել,  կուսակցության ցուցակում եք արդեն երրորդ անգամ, Դուք համարում եք, որ  եթե ՔՊ խմբակցությունից չհեռացվեի՞ք, այս գործը չէ՞ր գալու Ազգային ժողով: Այս մասին պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ:

Ալեն Սիմոնյանը Հովիկ Աղազարյանին նաև ասաց, որ ընդդիմությունը չի եկել նրան պաշտպանելու, ուղղակի քաղաքական դիվիդենտներ է հավաքում:

Աղազարյանը նշեց, որ  23,000 դոլար ենթադրյալ կաշառքի գործի մասին տեղեկացրել է տիկին դատախազի միջնորդությունից հետո: «Ես այդ ժամանակ եմ իմացել, որովհետև ինձ չեն կանչել  հարցաքննության, որ իմանամ: Ես ասում եմ, որ ես դրա մասին իմացել եմ այդ ժամանակ և այո, ես սա կապում եմ իմ նկատմամբ քաղաքական ճնշման հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սիմոնյանի երկրորդ հարցին, Աղազարյանն ասաց. «Եթե չհեռացվեի կուսակցությունից, և այդ հետապնդումը չլիներ, այս շարունակությունը չէր լինի»: