Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավարի» կոչմանը

screenshot-2_92-770x_

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավարի» կոչմանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Հակոբ Սերոբյանը երկար տարիներ Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչն է, արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմանը, միջազգային կարգի մրցավար է: Սերբոյանը վերջին մի քանի Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է մրցավարական կազմում: