Հակահիգիենիկ վիճակ՝ Երևանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բակում. քաղաքացիներն ահազանգում են

screenshot-2025-03-31-153710-770x_

Արդեն 3 օր է՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի 37/1 5 հարկանի 4 մուտքանի շենքի բակում տիրում է գարշահոտ վիճակ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բնակիչներն ասում էին. «3 օր է՝ էս հակասանիտարական վիճակի մեջ ենք հայտնվել: 3 օր է՝ զանգում ենք «Վեոլիա ջուր», պատասխանում են՝ տեղյակ ենք, կմոտենանք, ու մինչև այժմ այդ ընկերությունից ծպտուն չկա, մինչդեռ վճարումները կանոնավոր կատարում ենք:

Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան էլ ենք զանգել, այնտեղից պատասխանել են, թե դա իրենց իրավասության մեջ չէ, դրանով պետք է զբաղվի «Վեոլիա ջուր»-ը, իսկ վերջինը միայն լավ հետևում է, որ վճարումները ժամանակին կատարենք:

Շնքի բնակիչների 90 տոկոսը ժամանակին անում են վճարումները, մինչդեռ 3 օր է՝ դիտահորից կեղտը դուրս է գալիս ու անխնա հոսում, հասնում է մինչև գլխավոր փողոց: Հետաքրքիր է՝ ով է պատասխան տալու այս անգործության համար:

Ճիշտ է՝ Երևանի քաղաքապատարանն ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը ասում են, որ իրենց իրավասության մեջ չի մտնում, բայց հո կարող են «Վեոլիա ջրին» հորդորել, որպեսզի գան ու էս խնդիրը վերացնեն, թե չէ հիմա էսօր անձրև եկավ, կեղտը մաքրեց, տարավ, բայց անձրևը դադարել է ու նորից դիտահորից դուրս է գալիս կեղտը»: