Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները

imgonline-com-ua-resize-ucwkkunfhwuy2u-770x_

Հալեպի միջազգային օդանավակայանը մարտի 18-ին կվերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտնել է SANA լրատվականը՝ հղում կատարելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

«Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի աշխատանքը երեքշաբթի՝ մարտի 18-ին»,- նշված է քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել՝ բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։