Կրեմլում ընթանում են Պուտին-Լուկաշենկո բանակցությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Կրեմլ՝ բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հանդիպումն ընթանում է Կրեմլի Մեծ պալատի Կանաչ սենյակում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է վերընտրվելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում։ Լուկաշենկոն Մոսկվա է ժամանել մարտի 13-ին՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու, որից հետո քաղաքական գործիչները մի շարք համատեղ փաստաթղթեր կստորագրեն։
Բացի այդ, հանդիպմանը երկու երկրների ղեկավարները ծրագրել են քննարկել «Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, Միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի թեմաները»։