Կրեմլը մեկնաբանել է Մինսկյան պայմանավորվածությունների մասին Մակրոնի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մատնանշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հայտարարությունների անճշտությունը մինսկյան պայմանավորվածությունների վերաբերյալ՝ նշելով, որ չպետք է մոռանալ, որ Փարիզը մտադրություն չի ունեցել դրանք կյանքի կոչելու»։
Ավելի վաղ Մակրոնը, ելույթ ունենալով BFMTV հեռուստաալիքով, հայտարարել էր, որ Ռուսաստանը «սպառնալիք» է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Մակրոնը հավելել է, որ կարծում է, որ «Ռուսաստանը սպառնալիք է Եվրոպայի համար օդում, սոցիալական ցանցերում և կիբերտարածքում»։
Նա նաև պնդում էր, որ Ռուսաստանը «շարունակում է վերազինվել»։
«Պարոն նախագահը խոսեց այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը խախտել Մինսկի պայմանավորվածությունները։ Բայց միևնույն ժամանակ պարոն նախագահը մոռացավ նշել, որ իր նախորդը՝ պարոն Ֆրանսուա Օլանդը, խոստովանել է, որ ոչ ոք չի պատրաստվում իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները, որ դրանք հորինվել են, որպեսզի ժամանակ տան Ուկրաինային ուժերը հավաքելու և զինվելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Մակրոնի ելույթը։