Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

473813498-1009800951177402-2235589064576110402-n-770x_

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ փոխգործակցության առանցքային բաղադրիչներին` վերահաստատելով երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնելու համատեղ հանձնառությունը:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև առկա անկեղծ և բարեկամական երկխոսությունը:

Քննարկվել են երկու երկրների փորձագիտական համայնքների միջև գործող ակտիվ երկխոսությունն ընդլայնելու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ: