Կներկայացվեն արցախցների հավաքական վերադարձի քայլերը․ բողոքի ցույցեր՝ ԱԳՆ-ի, Դատախազության առջև

image_750x_67fc8b64d578a

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վաղը՝ ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործ նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։

Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:

Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»։