ԿԽՄԿ-ն փակելով՝ Ադրբեջանը ձգտում է ամբողջական մեկուսացման մեջ պահել հայ գերիներին․ Սիրանուշ Սահակյան. Civilnet.am

mixcollage-05-mar-2025-04-50-pm-6517-770x_

Միջազգային հասարակական կառույցներից ստացված մեր տեղեկության հիման վրա կարող ենք հաստատել, որ Ադրբեջանում մեկնարկել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման գործընթացը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«‎Ադրբեջանը ստեղծել է մի նարատիվ, որ կոնֆլիկտը լուծված է, կոնֆլիկտով պայմանավորված մարդասիրական խնդիրները լուծված են, Ադրբեջանն ունի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցներ, և սեփական ուժերով կարող է հանգուցալուծել իրավիճակը։ Եվ նման պայմաններում օտարերկրյա կառույցների ներկայությունը ցանկալի չէ։ Այսպիսով ամբողջական մեկուսացման մեջ է ուզում պահել հայերին, ինչու ոչ՝ նաև սեփական քաղաքացիներին»,- ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանի խոսքով, Ադրբեջանն առ այսօր չի ապահովել հայ պատանդների պահման պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Որևէ հայ պատանդ իրավունք չի ունեցել տեսակցել իր ընտանիքի անդամների հետ, նրանք զրկված են եղել անգամ փաստաբաններին տեսակցելու հնարավորությունից։

Ներկայացնելով հայրենադարձված գերիների վկայությունները, Սահակյանը նշում է, որ հայերը Բաքվի բանտերում այնպիսի անմարդկային պայմաններում են պահվում, ինչի նկարագրությունն անգամ դասագրքերում կամ դատական նախադեպերում չես կարող ընթերցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: