ԿԸՀ-ն հրապարակել է 14:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցողների թիվը

l-0x0wh-786x458z-1_52-770x_

Ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20,967 անձ: Հայտնում են ԿԸՀ-ից:

Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25,255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111,236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 32,322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24.45%-ը: