Կենտրոնական բանկն արդեն 3 ամիս խուսափում է «Թել-Սելի» վերաբերյալ հարցին պատասխանելուց. Hetq.am

2024 թվականի դեկտեմբերի 23-ին «Հետքը» հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ՝ փորձելով ճշտել՝ արդյոք «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսերի և տրանսպորտային փաթեթների վաճառքը հակասու՞մ է ընկերության ունեցած լիցենզիային, թե՞ ոչ։ Գրում է Հետքը:
ԿԲ-ն սկզբում 30 օր էր խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Հունվարի 17-ին պատասխանը վերջապես ստացանք։ Կենտրոնական բանկը հիշեցրել էր, որ «Թել-Սելը» ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007թ. որոշմամբ ստացել է «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու» և «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» լիցենզիա, այնուհետև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2016թ. որոշմամբ ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
Սակայն ԿԲ-ն խուսափել էր հստակ գնահատական տալ՝ արդյոք այդ լիցենզիայով կարելի է կազմակերպել հասարակական տրանսպորտի ուղետոմսերի վաճառք։ Պատասխանի վերջում նշված էր միայն.
«Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված հարցադրումներին, ապա հայտնում ենք, որ ներկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները եւ Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կներկայացնի իր դիրքորոշումը»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: