Կայուն կարգավորման կարելի է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգանքի միջոցով․ Կանադայի ԱԳ նախարարի գրառումն ապրիլյան քառօրյայի մասին

ministr-inostrannyh-del-kanady-melani-zholi-pqm2oh9g-1664813701-770x_

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։

Դրա մասին սոցցանցում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին:

«Կայուն կարգավորման կարելի է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգանքի միջոցով»,-գրել է նա։